Հայաստանի երիտասարդ գիտնականների պատվիրակությունը, որը սեպտեմբերի 8-12-ին մասնակցել է «Moscow Science Week 2014 – Գիտության շաբաթ Մոսկվայում» համաժողովին, ռուսական մայրաքաղաքում գործընկերության եւ համագործակցության մասին երեք համաձայնագիր է կնքել:
NEWS.am-ին «Ռուսհամագործակցությունից» հայտնեցին, որ ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը համաձայնագրեր է ստորագրել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի եւ Մոսկվայի մարզի երիտասարդ գիտնականների խորհրդի հետ: Առանձին համաձայնագիր է կնքվել նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Շմիդտի անվան երկրաֆիզիկայի ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի միջեւ: