News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սատանայի տաճարի հետեւորդները հայտարարել են, որ Ֆլորիդայի միջնակարգ դպրոցներում սատանիստական նյութերով գրքույկներ կբաժանեն, գրում է The Washington Times-ը: Թերթը հայտնում է, որ դա Օրինջ շրջանում հնարավոր էր դարձել այն բանից հետո, երբ տեղի դպրոցական խորհուրդը թույլատրել էր ուսհաստատություններում կրոնական նյութերի, այդ թվում՝ Աստվածաշնչի եւ աթեիստական նյութերի տարածումը:

Մասնավորապես, աշակերտները տեղեկանում են Սատանայի եկեղեցու սկզբունքների, սատանայապաշտության փիլիսոփայության եւ պրակտիկայի մասին, ինչպես նաեւ սատանայապաշտությունը դպրոցում ուսումնասիրելու իրավունքի մասին, ասված է հոդվածում:

Սատանայի տաճարից հայտնել են, որ համաձայն չեն կրոնական նյութեր տարածելու մասին դպրոցական խորհրդի որոշմանը, դրա համար մտադիր են բազմակարծություն տարածել այնտեղ, որտեղ խախտված է եկեղեցու եւ պետության տարանջատումը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Թերթն իր հերթին հիշեցնում է, որ Սատանայի տաճարի հետեւորդները սատանային համարում են «բռնակալության դեմ պայքարի անձնուրաց»  մարտիկ եւ «ազատ եւ ռացիոնալ ճանաչողության» օրինակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ