News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը դեմ է, որ Քարվաճառի շրջանում հուլիսի 15-ին 16-ամյա Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցի դիվերսանտներին դատեն որպես հանցագործների. նրանց պետք էր սպանել։ NEWS.am-ի հարցին, թե, այնուամենայնիվ, քանի տարվա ազատազրկման են արժանի դիվերսանտները՝ հաշվի առնելով, վերջերս ադրբեջանական գերության մեջ դաժանաբար սպանված Կարեն Պետրոսյանի դեպքը, գեներալը պատասխանեց. «Էս հարցը պետք է տայիք դեռ այն ժամանակ, երբ իրեն բռնեցին, եթե ես բռնողը լինեի, հիմա ցխած, սպանած կլինեի։ Ի՞՚նչ դատավարություն, ի՞նչ դատական գործ։ Պետք էր դրանց վերացնել»։

Նշենք, որ Սմբատ Ցականյանի գործն այս պահին քննվումէ  ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում։ Նախաքննությունը շուտով կավարտվի, իսկ դատավարությունը լինելու է հրապարակային եւ քննվելու է Ստեփանակերտում։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցի 3 դիվերսանտները առեւանգել եւ սպանել էին 16-ամյա Սմբատ Ցականյանին։ Ադրբեջանցի դիվերսանտներից մեկն այնուհետեւ ոչնչացվեց, երկուսը ձերբակալվեցին։

Նշենք, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ