News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թեժ աշնան համար սառը ցնցուղներ խոստացող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այս խոսքերը նրա՝ գրականության հանդեպ ունեցած սիրո արգասիքն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Դա Վլադիմիր Գասպարյանիъ գրականության հանդեպ սիրո արգասիք է, ինքը սիրում է գեղեցիկ կամ ինչ-որ ձեւով արտահայտվել: Թեժ աշնանը որեւէ մարմին ոչ թե պետք է սառը ցնցուղով հանդես գա, այլ պետք է լինի ուշադիր, հասկանա ու հնարավորինս օժանդակի, որ հասարակական պահանջարկը հնարավորինս ապահովվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մարտի  1-ին՝ Վլադիմիր Գասպարյանի Կառավարության շենքը պահպանելուն եւ այդ դեպքերին առնչություն չունենալուն՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ եթե նա որպես ռազմական ոստիկանության պետ ստացել է հրաման, պետք է կատարի, բայց իր հրաման կատարելը մարտի 1-ին պարտադիր չէ, որ առնչություն կերպ մեկնաբանվի: «Բոլորովին այլ է, որ բոլորը պետք է իրենց պատասխանատվությունը զգան այն պարզ պատճառով, որ մինչեւ այսօր այդպես էլ չի պարզվել հիմնական սպանությունները: Կառավարությունը լիարժեք կրում է պատասխանատվություն մինչ այսօր, Վլադիմիր Գասպարյանը եւս կարող է  հանդես գալ այնպիսի նախաձեռնությամբ, որը վերջապես կբերի հարցի լուծման»,-ասաց նա:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, անդրադառնալով Շանթ Հարությունյանի եւ նա որդու՝ Շահեն Հարությունյանի դատավարությանը, ասաց, որ ցավում է նրանց այդ իրավիճակում հայտնվելու համար, եւ ամեն ինչ պետք է արվեն, որ նրանց գտնվելու վայրում ապահովվի բոլոր իրավունքները եւ համայն իրավաբանական ուժերը ներդրվեն, որ եթե հնարավոր է ինչ-որ բան վերանայել, շտկել, ապա անպայման անել:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ին, նա նշել էր հետեւյալը.«Ես որպես էն ժամանակ ռազմական ոստիկանության պետ, հիմա որպես ոստիկանության պետ, ուղղակի չեմ զբաղվել այդ գործով: Մարտի մեկին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, եւ ես օպերատիվ խմբով արդեն դեպքի վայրից հետո տեղազննություններին մասնակցել ենք նույնպես: Քննության ընթացքի հետ ես ուղղակի ծանոթ չեմ, եւ կարծում եմ՝ այնքան ծեծված թեմա է. ես ինչ էլ ասելու լինեմ, ասելու եմ այն, ինչ որ կան լրատվամիջոցներում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ