News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մինչեւ այժմ եղած տուգանքների համաներում պահանջող եւ կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիներում ցուցադրական բողոքի ակցիա կանցկացնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասացին նախաձեռնության անդամները՝ տեղեկացնելով, որ ակցիան կմեկնարկի Մերգելյան ինստիտուտի տարածքից, ժամը 14:00-ին:

«Որոշել ենք ցուցադրական գնանք, կանգնենք կարմիր գծերում, 15 րոպեից ավելի մնանք ու չվճարենք: Սպասելու ենք, որ համապատասխան տուգանքներ գան մեզ վրա, որ բողոքարկենք դատարանում, ապացուցենք, որ կարմիր գծերն անօրինական դաշտում են գործում»,-ասաց նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանը:

Արմեն Միքայելյանի խոսքով՝  մոտ 15 վարորդ վճարովի ավտոկայանատեղիների տուգանքները վերացնելու պահանջով արդեն դիմել է քաղաքապետարան, որն էլ բավարարել է նրանց պահանջը:

Արմեն Միքայելյանը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնության անդամները մինչեւ այժմ կարմիր գծերի տարածքում 15 րոպեից ավելի կանգնելու ու չվճարելու դեպքում չեն տուգանվել:

«Եթե օրենքը կա, պետք  է գործի բոլորի համար: Ուրեմն իրենք հստակ գիտեն՝ մենք գիտենք օրենքի բոլոր գաղտնիքները: Դրա համար մենք վաղը կայանալիք ակցիայով ցանկանում ենք մյուս քաղաքացիներին եւս տեղեկացնել իրենց իրավունքների մասին եւ ցույց տալ, որ մենք տեր ենք կանգնում մեր իրավունքներին»,-ասաց Արմեն Միքայելյանը:

Ինչպես նշեցին նախաձեռնության անդամները՝ կարմիր գծերի «թակարդն» ընկնողներն ամենից շատ մարզերից մայրաքաղաք եկած վարորդներն են, որոնք գրեթե տեղեկացված չեն դրանց գոյության մասին: Հենց նրանց տեղեկացնելու, իրենց իրավունքներին տեր կանգնելու հորդորով էլ նախաձեռնությունը սեպտեմբերի 7-ին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրազեկման ավտոերթ էր անցկացրել, որը, ըստ Արմեն Միքայելյանի, հասել է իր նպատակին. «Մարզերում քչերն էին տեղեկացված, բայց ոչ մի բացասական արձագանք չստացանք: Երեւանում, երբ, օրինակ, թռուցիկներ ենք բաժանում, մարդկանց մոտ անտարբերություն, արհամարհական վերաբերմունք կա, բայց մարզերում բուռն արձագանք կար, իրենք էին մոտենում, հարցեր տալիս, թռուցիկներ վերցնում»:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները, որոնց հիմնական պահանջները տուգանքների նվազեցումից հետո մնացել են եռապատկված տուգանքների նկատմամբ համաներում սահմանելն ու կարմիր գծերի վերացումը, կշարունակեն պայքարը, հաջորդ ավտոերթերը կլինեն մյուս մարզերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ