News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերին 15-ին, Ստամբուլում տեղի է ունեցել Հրնանտ Դինքի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի անվան մրցանակն այս տարի հանձնվել է Թուրքիայում մարդու իրավունքների ակտիվ պաշտպան,  դատաբժշկական փորձաքնություններում բռնությունների հայտնաբերման լավագույն մասնագետներից  Շեբնեմ Քորուր Ֆինջանջըին եւ զենքի վաճառքի դեմ պայքարող բրիտանացի ակտիվիստ Էնջի Զելթերին:

Մրցանակներն ընտրվել են ժյուրիի կողմից, որի կազմում են եղել թուրք մտավորական Բասքըն Օրանը, Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը եւ արտասահմանից հրավիրված գործիչներ:

Հրանտ Դինքի անվան մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 2009 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ