News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը համաձայն է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ով գործով ամեն ինչ բացահայտված է։ 

«Մարտի 1-ով ամեն ինչ գրեթե բացահայտված է, ես համաձայն եմ Աղվան Հովսեփյանի հետ, բայց դա արել են Հայ ազգային կոնգրեսը, հասարակությունը։ Մնում է, որ իշխանափոխությունից հետո Քննչական կոմիտեն նորից քննի գործը եւ մեղավորներին պատժի։ Մենք գիտենք, թե ովքեր են մեղավորները, իսկ Աղվան Հովսեփյանի նշանակումն այս պաշտոնում արդեն ամեն ինչ ասում է»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արման Մուսինյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին կառավարության նիստից հետո Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողներին հայտնել էր, որ Մարտի 1-ի գործով բոլոր հանգամանքները պարզվել են, կան առանձին չբացահայտված հանգամանքներ, որոնց հարցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժածների կողմից:

Հիշեցնենք, 6 տարի առաջ՝ 2008թ. մարտի 1-ին ընդդիմություն-իշխանություն դիմակայության հետեւանքով Երեւանում զոհվել էր ութ ցուցարար եւ Ներքին զորքերի երկու ծառայող: Մարդկանց սպանությունների համար առայսօր ոչ ոք չի պատժվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ