News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրք-ադրբեջանական զինավարժությունները ոչ մի կերպ չեն սպառնում Հայաստանին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական ռազմական զինավարժություններին:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմավարական միջոցառումների համատեղ անցկացման ծրագիր ունեն եւ ռազմական զինավարժությունները այդ ծրագրի մի մասն են կազմում: «Այդ ռազմական զինավարժությունները պլանային են, մենք հետեւում ենք դրանց», - ընդգծեց պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հաստատված պլանով՝ սեպտեմբերի 13-ին թուրքական զորամասերի մասնակցությամբ զինված ուժերի բոլոր տեսակ զորքերի օպերատիվ-մարտավարական խոշորամասշտաբ զինավարժություններ են մեկնարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ