News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը մինչեւ առաջիկա նախագահական ընտրություններն արդեն հեռացված կլինի զբաղեցրած պաշտոնից։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, այսպիսի համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Նրա պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը շատ շուտով ստիպված կլինի հեռանալ. «Քաղաքականության մեջ լինելու է հստակ բաժանում։ Նրանք, ովքեր կկանգնեն Սերժ Սարգսյանի կողքին որեւէ պատրվակով, կհայտնվեն քաղաքական աղբանոցում։ Նրանք, ովքեր կկանգնեն ժողովրդի կողքին, իրենք կլինեն Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատ Հայաստանում առաջատար քաղաքական ուժեր։ Կարծում եմ, որ մենք առաջիկա ամիսներին կունենանք նոր որակ քաղաքական իրավիճակում»։

Հարցին, թե այդ առաջատար ուժը լինելու է քառյակը, Մուսինյանը պատասխանեց. «Ինչո՞ւ միայն քառյակը, ի վերջո Հայաստանում կան շատ քաղաքական ուժեր, կա իշխող կուսակցություն»։

Թե երբ է լինելու այդ իշխանափոխությունը, ՀԱԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Շուտով սկսվի այդ ժամանակը, համբերատար եղեք եւ սպասեք, համբերատար եղեք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ