News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


 «Ես  չեմ հավատում ՀՀ արդարադատությանը»։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, նման հայտարարություն արեց պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը։

«Հիմա նստած եմ քրեակատարողական հիմնարկում, որտեղ տանջում են մեր կալանավորներին։ Հինգ հոգանոց խցում ութ հոգի ենք, որոնցից մեկը հացադուլ է անում։ Ես չգիտեմ, բարոյապես մարդ ո՞նց պիտի անի, որ հաց են տալիս, ու էնտեղ մարդ կա նստած, որը չի սնվում, արդեն մեկ շաբաթ է։ Պահանջում է, որ իրեն տեղափոխեն այլ խուց, չեն տեղափոխում, ասում են՝ տեղ չկա։ Միանում եմ պաշտպանիս ասածներիս, բան չունեմ ավելացնելու, ուղղակի չեմ հավատում դատարանին»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը։

NEWS.am-ի թղթակիցը դատարանի դահլիճից հաղորդում է, որ փաստաբանը դատարանին 4 միջնորդություն է ներկայացնել՝ հարցաքննության կանչել քննիչ Խաչիկյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին,  ԱԱԾ ահաբեկչության եւ սահմանադրական կարգի խախտման դեմ  պայքարի վարչությունից ներկայացնել իր պաշտպանյալին հետապնդելու հիմքերը եւ անթույլատրելի ճանաչել այն վկաների ցուցմունքները, որոնք դատարան չեն ներկայացել։

Դատարանն այժմ քննում է ներկայացված միջնորդությունները։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ