News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկրապահ կամավորների միությունն օգնելու է արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ «խուսափելու բնական աղետներից»։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ստորագրված աշխատանքային համագործակցության համատեղ հրամանից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը։

«Սա մեր ժողովրդին տալու ա էն, ինչ իրանք են ուզում՝ անվտանգություն, ապահովություն։ Ես անձամբ ինքս պատերազմից էնքան չեմ վախենում, ինչքան բնական աղետներից։ Ասենք դուք երկրաշարժը չեք հիշում, բայց մենք ներկա ենք եղել, պիտի աշխատենք նման բաներից խուսափել։ Օգտավետություն, սահմանների պաշտպանություն, մանավանդ էսօր ԱԻՆ-ը մեր ժողովրդի կողքին է՝ բռնած ճանապարհային վթարներից։ Մենք էլ ինչքան կարանք, պիտի փրկարարին օգնենք»,- ասաց նա։

Գեներալ Մանվելի խոսքով՝ ԵԿՄ-ն պատրաստվում է համագործակցել բոլոր գերատեսչությունների հետ, արդեն համաձայնագրեր է կնքել ՊՆ-ի եւ ԿԳՆ-ի հետ։ 

«Արդեն Վեհափառի հետ էլ ենք պայմանավորվել, հոգեւոր հոր համար կաբինետ ենք պատրաստել, գալու ա նստի։ Վերեւը՝ Աստված, ներքեւ՝ մենք, մեր երեխեքը, մեր ծնողները, առաջնահերթ անվտանգությունը»,- ավելացրեց նա։

Տպել
Ամենաշատ