News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուլացի կանայք բողոքում են կրծքի իմպլանտների վատ որակից: Սա պայմանավորված է նրանով, որ ամերիկյան թանկարժեք իմպլանտները փոխարինվել են ավելի էժան, սակայն անորակ չինական իմպլանտներով:

Այս լատինաամերիկյան երկրի պլաստիկ վիրաբույժները բողոքում են որակյալ իմպլանտների անբավարարությունից, փոխանցում է   Associated Press-ը:  Այդ ապրանքների պակասուրդը կապված է երկրի արժութային միջոցների անբավարարության հետ: Առկա արժույթը պետության խիստ վերահսկողության տակ է եւ ծախսվում է միայն առաջին անհրաժեշտության ապրանքների համար, որոնց պակասուրդը եւս զգացվում է այս սոցիալիստական երկրում:

Հնարավոր է, որակյալ կրծքի իմպլանտների խնդիրը Վենեսուելայի ամենաարդիական խնդիրը չէ, սակայն բժիշկները լրջորեն անհանգստանում են կանանց ֆիզիկական եւ հոգեբանական առողջության համար: Վենեսուելան պլաստիկ վիրահատությունների թվով աշխարհի առաջատար երկրներից մեկն է: Վենեսուելացի կանայք մեծ թրթիռով են վերաբերում իրենց արտաքին տեսքին, իսկ այդ երկրի գեղեցկության չափանիշներից մեկը մեծ կրծքեր ունենալն է: Միայն անցած տարի նմանատիպ 85 հազար վիրահատություն է կատարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ