News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանում նկարչության ուսուցիչը ծեծել է չորս աշակերտի եւ ծակել նրանցից մեկի գանգը: Ոստիկանությունը փնտրում է անզուսպ ուսուցչին: Ծեծված աշակերտներից ավագը ընդամենը 7 տարեկան է:

Վախեցած երեխաներին հայտնաբերել էր դպրոցի աշխատակիցներից մեկը: Ըստ  նրա՝ աշակերտները արյունլվա էին, փոխանցում է Mail Online-ը:

Երեխաներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Պարզվել է՝ դաժան ուսուցիչը նրանցից մեկի գլուխը ծակել է դասագրքով: Երեխաները պատմել են, որ նկարչության ուսուցիչն իրենց կանչել է իր աշխատասենյակ, հետո անսպասելի հարձակվել եւ ծեծի ենթարկել, փոխանցում է FederalPost-ը:

Դպրոցի ուսուցիչները, որտեղ կատարվել է դեպքը, ցնցված են: Նրանք պնդում են, որ երեխաներին ծեծած ուսուցիչը նախկինում ագրեսիայի նշաններ չէր ցուցաբերել: Ներկայումս, ամենայն հավանականությամբ, սադիստ ուսուցիչը թաքնվել է անտառում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ