News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը  սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին: Միջոցառմանը, որն անցկացվում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո, մասնակցում է ավելի քան 40 պետության ներկայացուցիչ:

«Ցամաքային զորքեր-2020» խորագրով համաժողովը նպատակաուղղված է միջազգային ճգնաժամերին արձագանքելու հարցերում զինված ուժերի ներգրավվածության եւ պատրաստականության շուրջ կարծիքների փոխանակմանը` ի նպաստ փոխըմբռնման բարձրացման, համագործակցության զարգացման եւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման:

Տպել
Ամենաշատ