News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության կենսունակությունը կասկածի տակ է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի ապագան բազմաթիվ գործոններից է կախված: «Ուկրաինական ճգնաժամն ու Արեւմուտքի պատժամիջոցները, Ղազախստանի եւ Բելառուսի հետ առկա տարաձայնությունները զգալիորեն թուլացնում են Ռուսաստանի տնտեսական հզորությունը եւ ուղղակիերոն արտացոլվում ԵՏՄ-ի ձեւավորման գործընթացի վրա», - կարծում է Մինասյանը:

Հարցին՝ հոկտեմբերի 10-ին կստորագրվի՞, արդյոք, ԵՏՄ-ին Հայաստանի միացման համաձայնագիրը, Մինասյանը նշեց, որ փաստաթղթերի ստորագրման ժամկետները  կախված են նրանից, թե Աստանան եւ Միսնկը կրկին կշարունակե՞ն խաղարկել Երեւանի մասնակցությունը՝ Մոսկվայի հետ իրենց խնդիրները լուծելու նպատակով: Այսպես թե այնպես, փորձագետի կարծիքով, Հայաստանը կինտեգրվի այդ կառույցին մինչեւ դրա գործունեությանը մեկնարկը՝ 2015թ. հունվարի 1-ը: 

Անդրադառնալով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին անցակետի տեղադրմանը՝ Մինասյանն ընդգծեց, որ այդ հարցը երկրորդական նշանակություն: «Հայ հասարակությունը դրամատիզացնում է իրավիճակը, սակայն դրա անհրաժեշտությունը չկա: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ Ղարաբաղի հետ հարաբերությունները ոչ մի կերպ չեն փոխվի», - եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրները կքննարկեն ԵՏՄ-ին Հայաստանի եւ Ղրղզստանի միացման հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
Ամենաշատ