News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար կառավարության հատկացրած 53 մլն դրամով սեպտեմբերի 21-ին կազմակերպվելու է համերգ-ներկայացում, որին մասնակցելու են բացառապես հայ աստղերը: Այս մասին NEWS.am-ին ասաց համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանը:

«Համերգային ծրագիր ենք նախատեսում հանրապետության հրապարակում, երգելու են հայ էստրադային աստղերը, իսկ համերգն էլ տոգորված է լինելու ազգային ոգով: Բյուջեն նվազագույն է, հետեւաբար չենք կարող դրսից աստղերի հրավիրել»,- ասաց նա:

Արման Ծատուրյանի խոսքով՝ 53 մլն դրամով լուծելու են տեխնիկական միջոցների եւ հրավառության հարցը: Ամեն դեպքում, համերգի պրոդյուսերը «հոյակապ» համերգ-ներկայացում եւ շատ անակնկալներ է խոստանում:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսյոր Տիգրան Խզմալյանն ասել էր. «Պետական տոնը տվյալ համակարգի համար  գումար աշխատելու միջոց է, որքան կկարողանան պոկել փուչիկ փչելուց, դրոշ կախելուց կամ հրավառություն անելուց, դա դիտվում է ոչ թե որպես տոն, այլ բիզնես նախագիծ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ