News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վենետիկյան հանձնաժողովը հոկտեմբերի 10-11-ին կգնահատի  սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը

եւ հոկտեմբերի  15-ին արդեն հայեցակարգի վերջնական տարբերակը կներկայացվի հանրությանը ու կսկսվեն քաղաքական քննարկումներ: Այս մասին սեպտեմբերի 16-ին «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած քննարկումների ընթացքում հայտարարել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: 

Ըստ նրա՝ բարեփոխումների հիմնական նպատակը համակարգային փոփոխություններն են, որոնք ապահովում են օրենքի, երկրի քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների առաջնայնությունը, իշխանության տարբեր թեւերի իրական բաժանումը: Նրա խոսքով՝ երկրի շատ խնդիրներ, այդ թվում՝ ընտրական գործընթացների հանդեպ քաղաքացիների անվստահությունը, իշխանության ավելորդ կենտրոնացվածության արդյունք են:  Նա ընդգծել է, որ անգամ  2005թ. սահմանադրական բարեփոխումների ընդունումից եւ նախագահի լիազորությունների զգալի կրճատումից հետո էական ոչինչ չի փոխվել: Պողոսյանը նշել է, որ կիսանախագահական համակարգն արդյունքում հանգեցրել է նախագահական եւ խորհրդարանական համակարգերի  ոչ թե դրական, այլ բացասական ասպեկտների համադրմանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ հայեցակարգի նախագծի վերջին հրապարակումից հետո փաստաթղթում փոփոխություններ են արվել եւ լրացումներ՝ մասնավորապես ընդդիմության դերի մեծացման մասով:

 Նա ընդգծել է, որ այժմ ԿԸՀ-ի նախագահ ընտրելու համար «որակյալ քվորում» է պահանջվում: Բացի այդ, ընդդիմությանը կամ խորհրդարանական փոքրամասնությանը այս կամ այն հարցով քննչական կոմիտեի ստեղծման իրավունք է վերապահվում, որը կարող է ղեկավարել այն նախաձեռնող ուժը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ