News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի  դատախազի տեղակալ  Արմեն Շիրոյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կայցելի «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղեկանալու, թե ինչու է հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալ Տիգրան Մելիքյանը ցանկություն հայտնել տեսնել իրեն ու ինչն է նրան ստիպել հացադուլ անել:

«Ես հենց այսօր կգնամ նախ տեղեկանալու նրա առողջականի մասին, քանի որ հացադուլի մեջ է, եւ վերջապես իմանամ, թե ինչ է պատահել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Շիրոյանը:

Դատախազի խոսքով՝ ինքը Տիգրան Մելիքյանի անունից որեւէ նամակ չի ստացել, իսկ հացադուլի մասին տեղեկացել է NEWS.am-ի հրապարակումից:

Հիշեցնենք, որ Տիգրան Մելիքյանն արդեն 10 օր գտնվում է հացադուլի մեջ եւ պահանջում է հանդիպում դատարանում իր գործով դատախազ, ՀՀ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանի հետ:

Նշենք, որ Տիգրան Մելիքյանին առաջադրվել է մեղադրանք Ք.Օ 104 հոդվածի հատկանիշներով. նա մեղադրվում է 2013թ. մայիսի 15-ին գրող Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու` Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ: Այդ ժամանակ Տիգրան Մելիքյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի տեսուչն էր։ Նա  արդեն 18 ամսի կալանավորված է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ