News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային վարկանիշային Мoody's եւ Fitch երկու գործակալություններին սպառնացել է համագործակցության դադարեցմամբ, փոխանցում է  RBK-ն՝ վկայակոչելով Hurriyet Daily-ին:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Moody 's Investors Service եւ Fitch Ratings վարկանիշային գործակալություններին թուրքական տնտեսության գնահատումներում քաղաքական շահադրդվածության մեջ եւ նախազգուշացրել, որ Անկարան կարող է դադարեցնել իր կապերը նրանց հետ», - գրում է պարբերականը:

Երկու գործակալությունները վերջին շաբաթներին նախազգուշացրել էին նախագահական ընտրություններում, նախկին վարչապետ Էրդողանի հաղթանակով պայմանավորված, երկրի իրավիճակի վրա պոտենցիալ բացասական ազդեցության մասին:

Էրդողանը լրագրողներին հայտարարել է, որ այդ կանխատեսումները քաղաքականապես շահադրդված են եւ հիմնված չեն երկրի տնտեսական իրավիճակի գնահատման վրա: «Մենք դադարեցրել ենք մեր համագործակցությունը Standard & Poor's-ի հետ եւ եթե նրանք նույն ճանապարհով գնան, ես վարչապետին կասեմ, որ անհրաժեշտ դադարեցնել համագործակցությունը այդ երկու գործակալությունները հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ