News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մենք անհանգստացած ենք սպառազինությունների կուտակման փաստից, ինչը սպառնում է խաղաղությանը եւ արդյունավետ բանակցություններին»,- այս մասին Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանատանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե որքանո՞վ են անկեղծ Մոսկվայի խաղաղար ջանքերը այն դեպքում, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին:

Երեկ երեկոյան Վաշինգտոնից Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, իր անհանգստությունը հայտնելով սպառազինությունների կուտակման փաստի առնչությամբ, միաժամանակ ընդգծեց.- «Մենք շատ սերտորեն ենք աշխատում ռուսների հետ, ես հաճախ եմ հանդիպում ռուսաստանցի համանախագահի հետ Մինսկի խմբի շրջանակներում: Չնայած աշխարհի այլ կետերում ունեցած մեր տարաձայնություններին, այս հարցում մենք համաձայնության եկել ենք, մենք ցանկանում են համակարգել մեր դիվանագիտությունը, աշխատել միասին, եւ ես հույս ունեմ, որ որպես միջնորդներ կկարողանանք հասնել խնդրի երկարատեւ կարգավորման», - ասաց Ջեյմս Ուորլիքը:

Ի պատասխան «Ազատության» այն հարցին, թե արդյոք ռուսաստանցի իր գործընկերոջ հետ քննարկո՞ւմ են Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զինտեխնիկա վաճառելու հարցը եւ դրանից բխող վտանգները, Ջեյմս Ուորլիքն ասաց, թե դա այն հարցը չէ, որով համանախագահները պետք է անմիջականորեն զբաղվեն, բայց իրենք խոսում ենք այն բռնությունների մասին, որոնք տեղի են ունենում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին:

«Մենք անհանգստացած ենք տեղի ունեցող բռնությունների, մահերի եւ վիրավորների առկայության փաստով: Եթե ցանկանում ենք հասնել երկարատեւ խաղաղության, ապա բռնություններին պետք է վերջ դրվի եւ հրադադարը պետք է հարգվի», - ասաց ամերիկացի համանախագահը:

Նշենք, որ մինչեւ 2015-ի ավարտը Ռուսաստանը եւս Т-90 100 տանկ է մատակարարելու Ադրբեջանին: Ավելին, «Ռոսաբարոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը տեղեկացրել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին կարող է վաճառել նաեւ հակահրթիռային համակարգեր, եւ Բաքվում այժմ քննարկում են այդ առաջարկը: Ի դեպ, միլիարդավոր դոլարների զինտեխնիկայի ձեռքբերումից բացի, Ադրբեջանը նաեւ դիմել է ռուսական կողմին իր երկրի տարածքում զրահատեխնիկայի եւ ուղղաթիռների վերանորոգման եւ սպասարկման կենտրոններ կառուցելու առաջարկով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ