News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միլանի Վերաքննիչ դատարանը պաշտպանել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին՝ կրճատելով ամենամսյա նպաստի գումարը, որը Բեռլուսկոնին պետք է վճարի  նախկին կնոջը: Այժմ 3 միլիոն եվրոյի փոխարեն Բեռլուսկոնիի նախկին կինը ամեն ամիս կստանա 2 միլիոն, փոխանցում է Il Fatto Cronaca-ն:

Վերաքննիչ դատարանը վերանայել է առաջին ատյանի դատարանի վճիռը եւ պաշտպանել նախկին վարչապետին: Բեռլուսկոնիի նախկին կին Վերոնիկա Լարիոն ստիպված է լինելու հրաժարվել 108 միլիոն եվրո գումարի 36 միլիոնից, որը նախկինում ըստ Միլանի քաղաքացիական դատարանի, պետք է վճարեր Բեռլուսկոնին՝ ամուսնալուծությունից հետո անցած երեք տարվա համար, փոխանցում է Newsru.com-ը:

Չնայած որ Լարիոն զգալի կարողություն ունի, նախկին ամուսինների ունեցվածքի տարբերությունը էական է, այդ պատճառով էլ նախկին կինն իրավունք ունի Բեռլուսկոնիից պահանջել ապահովել իր նախկին կենսամակարդակը:

Հիշեցնենք, որ ամուսինները բաժանվել էին 20 տարվա համատեղ կյանքից հետո: 2012 թ. 76-ամյա նախկին վարչապետը հայտարարել էր գեղեցկության մրցույթի հաղթող 27-ամյա Ֆրանչեսկա Պասկալեի հետ իր նշանադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ