News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանից Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Գրանդ փղին սեպտեմբերի 18-ին կվիրահատեն. հատուկ դրա համար Վրաստան է ժամանելու աշխարհահռչակ ատամնաբույժ Փիթեր Քերթեսը: Գրանդի ժանիքները կոտրվել են ծնոտոսկրի մոտից, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:

«Հաճախ է պատահում, որ փղերը կոտրում են  ժանիքները: Գրանդի մոտ այդ խնդիրն է: Ընդհանրապես, ասիական փղերի արուների մոտ հաճախ ժանիքները չեն էլ աճում, այնպես որ դրանց բացակայությունը չի խանգարում փղի գոյությանը, սակայն Գրանդի ժանիքները կոտրվել են ծնոտոսկորին շատ մոտ, եւ  բորբոքումից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն օր լվանալ ժանիքների խոռոչները», - ասվում է Թբիլիսիի կենդանաբանական այգու սեպտեմբերի 16-ին տարածած հաղորդագրությունում:

Փղին այդ վիճակում երկար չի կարելի թողնել, քանի որ օրգանիզմում բորբոքային օջախի առկայությունը ժամանակի ընթացքում կարող է  դառնալ կենդանու կորստի պատճառ: 

«Դրա համար էլ փղի առողջությունը եւ կյանքը պահպանելու համար որոշվել է վիրահատել եւ հեռացնել կոտրված ժանիքները», - ասված է հաղորդագրությունում:

Վեցտոննանոց Գրանդ փղիկը Թբիլիսի էր տարվել այս տարվա հունիսին: Ավելի վաղ Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիները որոշել էին «փոխանակում» կատարել՝ Թբիլիսիի Մալկա փղին փեսացու էր անհրաժեշտ: Իսկ նրա ձագը՝6-ամյա Բունկան, ուղեւորվել էր Երեւան՝ Գրանդի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ