News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի El Abra բանտում բանտարկյալները երեկույթ են կազմակերպել, որը ողբերգական ավարտ է ունեցել, մահացել է 4, վիրավորվել 11 մարդ:

Հանդիսության ժամանակ անկարգություններ են սկսել՝ երկու հանցավոր խմբավորումների միջեւ առկա կոնֆլիկտի պատճառով: Վեճը վերաճել է դանակահարության եւ փոխհրաձգության:

Կտրել են քրեական հեղինակություններից մեկի կոկորդը, հաղորդում է Diario Pagina Siete-ը:

Հաղորդվում է նաեւ, որ վիրավորների շարքում եղել է հղի կին: Նշենք, որ Լատինական Ամերիկայի երկրների բանտերում մարդիկ կարող են գտնվել կանանց եւ երեխաների հետ միասին:

Արյունալի սպանդը տեղի է ունեցել Կույս Ուրկուպինայի (Կոչոբամբա քաղաքի հովանավորն է համարվում) պատվին անցկացված տոնակատարության ժամանակ:

Բանտարկյալները երաժշտություն են լսել եւ ալկոհոլ խմել: Երբ անջատել են բանտի էլեկտրականությունը, արյունալի կոնֆլիկտ է սկսվել բոլիվիական եւ կոլումբիական հանցավոր խմբավորումների միջեւ, հաղորդում է Newsru.com-ը:

Ներկայումս հետաքննություն է ընթանում: Իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե ինչ հանգամանքներում են բանտարկյալների ձեռքին դանակներ եւ հրազեն հայտնվել: Շատերը կարծում են, որ դրանում մեղավոր են բանտի կոռումպացված աշխատակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ