News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում սովյալների թիվը մոտ 100 մլն մարդով կրճատվել է, սակայն մինչեւ օրս մոլորակի յուրաքանչյուր 9-րդ բնակիչ կամ մոտ 805 մլն մարդ տառապում է թերսնումից, հետեւում է սեպտեմբերի 16-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցից:

Զեկույցում նշվում է, որ տվյալ պահին 63 զարգացող երկրներ արդեն հասել են սովյալների մասնաբաժնի կրկնակի անգամ նվազեցնելու առաջադրված նպատակին, եւս 6 երկիր այդ ցուցանիշին կհասնեն արդեն 2015թ.-ին, փոխանցում է NEWSru.com-ը:

Փաստաթղում նաեւ ընդգծվում է, որ սովյալների թվաքանակի արագացված կրճատումը հնարավոր է միայն «ամուր քաղաքական կամքի շնորհիվ»: Զեկույցի հեղինակները համոզված են, որ թերսնումից տառապող մարդկանց թվաքանակի կրճատումը պայմանավորված է «ազգային խնդիրների ճիշտ ըմբռնմամբ» եւ «քաղաքականության համապատասխան տարբերակների մշակմամբ»:

ՄԱԿ-ի մասնագետների կանխատեսումներով՝ 2030թ. Երկրի բնակչության թվաքանակը կկազմի 10 մլրդ մարդ: Կազմակերպությունը նախազգուշացնում է, որ բնակչությանը ապրանքներով ապահովելու անհրաժեշտությունը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների սպառմանը եւ անտառահատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ