News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի համապատասխան հանձնարարականի շրջանակում ուսումնական տարվա մեկնարկից դպրոցներում հատուկ հսկողություն է իրականացվում դրամահավաքության, ինչպես նաեւ դպրոցներում տետրերի, օրագրերի եւ ուսումնաօժանդակ այլ իրերի վաճառքի հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հսկողության արդյունքում որեւէ դեպք չի հայտնաբերվել: Այս մասին հանրակրթության վարչության պետը զեկուցել է, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:

Անդրադառնալով հանրակրթական որոշ դպրոցների կնիքով դասագրքերի վաճառքում հայտնվելու վերաբերյալ օրեր առաջ լրատվամիջոցներով հնչած ահազանգին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել դասագրքերի օգտագործման եւ պահպանման նկտամամբ, նաեւ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել արձանագրված դեպքը բացահայտելու ուղղությամբ:

«Նախորդ շաբաթ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին հանրակրթական դպրոցների կնիքով դասագրքերի վաճառքի մասին, ինչը մտահոգիչ է ու պահանջում է հրատապ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Որեւէ մեկն իրավունք չունի վաճառել դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից վարձակալական հիմունքներով դպրոցներին տրամադրված դասագրքերը: Ըստ այդմ, ուսումնասիրեք խնդիրն ու ձեռնարկեք անհրաժեշտ բոլոր քայլերը մեկ օր շուտ դեպքը բացահայտելու ուղղությամբ, ինչը, համոզված եմ, կկանխի գրքերի վաճառքի հետագա փորձերը: Ուսումնասիրություններից եւ ստուգայցերից հետո, անհրաժեշտության դեպքում, նյութերն ուղարկեք ոստիկանություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ