News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պետդումայի Մշակութային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լատվիայի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով փոխատուցել այդ երկիր մուտքի արգեք վնասը:

Հուլիսի վերջին, Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչի վճռով, երեք ռուս կատարողներ՝ Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը եւ Ալլա Պերֆիլովան (Վալերիա բեմական կեղծանունով) հայտնվել են «սեւ ցուցակում», ինչը նշանակում է մուտքի արգելք այդ երկիր: Արգելքի պատճառը արտիստների կողմից ՌԴ-ին Ղրիմի միացմանը սատարելն էր: Արդյունքում նրանք չեն մասնակցել «Նոր ալիք» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգայի մրցույթին:

Կոբզոնը նշել է, որ Յուրմալայում գտնվելու ժամանակահատվածի համար հյուրանոցին 11.5 հազար եվրո է վճարել, սակայն հյուրանոցը չի վերադարձրել այդ գումարը , ուստի վերջինս դատի կտա Լատվիայի կառավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ