News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա, իսկ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են երկրի քաղաքական համակարգի կերպափոխմանը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, սահմանադրական բարեփոխումների քննարկման  ժամանակ հայտարարեց «Հանրապետական» պատգամավորական խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներ կատարելու ամենահարմար ժամանակահատվածն է, քանի որ գործընթացն հիմնվում է երկրի հասարակական–քաղաքական իրականությունների, համակարգային փոխակերպումներ անցկացնելու, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխիքների ապահովման վրա:

Պատգամավորն ընդգծեց, որ այսօր համընդհանուր ուշադրությունը կենտրոնացված է կառավարման խորհրդարանական համակարգի անցմանը, մինչդեռ հայեցակարգը բազմաթիվ այլ ասպեկտներ է պարունակում, ինչպես օրինակ, պարտադիր բժշկական ապահովագրությունը, դատական իշխանության անկախության ապահովումը, իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ տարանջատումը: Նահապետյանի գնահատմամբ՝ սահմանադրական բարեփոխումները երկրի քաղաքացիների կյանքում ճակատագրական փոփոխություններ կապահովեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
Ամենաշատ