News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպացի դիետոլոգները եկել են այն եզրահանգման, որ հավկիթները կարող են նպաստել ավելորդ քաշի նվազեցմանը: Լիվերպուլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները բացահայտել են, որ հավկիթները արյան մեջ խոլեստերինի մակարդակը չեն բարձրացնում եւ չեն հանգեցնում քաշի ավելացմանը:

Երեք ամիսների ընթացքում գիտնականները հետեւել են 40-50 տարեկան 440 կամավորներին, հաղորդում է Informing.ru-ն: Փորձարկման մասնակցիները երկու խմբի են բաժանվել. առաջին խումբը սնվել է դիետիկ ապրանքներով, սակայն ճաշացանկում բացակայել է հավկիթը: Երկրորդը խումբն այդ նույն մթերքներով է սնվել, սակայն նրանց ճաշացանկում ընդգրկված է եղել նաեւ հավկիթ:

Հետազոտության արդյունքները լիովին հերքել են հավկիթների վնասակարության մասին կաիծիքը: Երկու կողմերի մասնակիցները նիհարել են 3-4 կգ, ընդ որում, պարզվել է, որ «ձվակերների» արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի ավելացել: Ավելին, հավկիթ օգտագործող մարդկանց մոտ, բացի քաշի նվազեցումից, նկատվել  մկանային հյուսվածքների ամրացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ