News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայ մաքսավորները իրանական բեռների համար բարդացնում են սահմանի հատումը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողներին հայտարարեց հայկական ծագմամբ իրանցի ձեռնարկատեր եւ բարեգործ Լեւոն Ահարոնյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի մաքսայինները կամայականորեն գներ են սահմանում մաքսազերծման համար՝ մերժելով ապրանքի ինվոյսային արժեքը հաստատող հաշիվ-ֆակտուրաները: «Կիրառում են նաեւ ձեւակերպումների հետ կապված քաքշուքներ: Գազային բալոններ ներմուծելիս ինձ ասացին, որ բոլոր հարցերը պետք է պարզել պաշտպանության նախարարության հետ եւ ես այդպես էլ չհասկացա՝ ինչու», - հավելեց Ահարոնյանը:

Ձեռնարկատիրոջ խոսքով՝ նա իր դժգոհությունը բացահայտ արտահայտել է, ինչով եւ բարկացրել մաքսավորներին: «Նրանք, հավանաբար, կարծում են, որ մաքսակետը հաշիվներ մաքրելու վայր է: Ուստի հաջորդ տարի կրկին ինձ հիշեցին: Նման վերաբերմունքը ես չեմ կարող հասկանալ: Իրանում նման բան չկա», - նշեց Ահարոնյանը:

Նկատենք, որ իրանական կողմից հետ կապված բարդությունների թվում կարելի է նշել նաեւ Իրանում արտադրվող մի շարք ապրանքների նկատմամբ արգելակիչ հարկերը, ինչպես նաեւ հայկական բեռնատարների մուտքի արգելքը դեպի Իրան. սահմանին բեռը պետք է քաշքշելով հասցնել մինչեւ իրանական սահման: Այնինչ իրանական բեռնատարները ազատ մուտք են գործում Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ