News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով վերանորոգվող 57 կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատություններից 50-ում աշխատանքներն ավարտված են:

Զեկուցվել է նաեւ, որ ընթացքի մեջ են շախմատի նոր դպրոցների շինարարական աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ, ինչպես նաեւ կազմել նախագիծ-նախահաշիվ 2015 թվականին վարչական մյուս շրջաններում եւս շախմատի դպրոցներ հիմնելու նպատակով:

Վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով շարունակվում են փողոցների հիմնանորոգման եւ ասֆալտապատման ընթացիկ աշխատանքները: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացիկ նորոգման ենթակա 976 հազար քմ ասֆալտբետոնե ծածկից արդեն իսկ վերանորոգվել է 766 հազար քմ-ը, ավարտվել է նաեւ թվով 9 փողոցների հիմնանորոգումը: Այս ուղղությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել որակի ապահովման նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը եւ գործընթացը պահել մշտական ուշադրության ներքո:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ