News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի 16-րդ թաղամասի 24 շենքերում գազիֆիկացման աշխատանքներն ավարտված են, եւ շուրջ 750 բնակիչ արդեն իսկ միացել է գազամատակարարման ցանցին, եւս 400-ը բաժանորդագրված է:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշվել է նաեւ, որ թաղամասի 5 շենքերի բնակիչներ, ինքնակամ միջամտությունների հետեւանքով առաջացած խնդիրների պատճառով, հրաժարվում են շենքի գազիֆիկացումից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ եւս հանդիպել բնակիչների հետ եւ քննարկել հարցը:

«16-րդ թաղմասի գազիֆիկացման խնդիրը վերջին 20 տարիներին ամենասպասված ծրագիրն էր աջափնյակցիների համար, որն այս երկու տարիներին մենք կարողացանք կյանքի կոչել եւ, ըստ էության, ավարտել: Սակայն մտահոգիչ է, որ դեռեւս 5 շենքերում խնդիրը շարունակում է արդիական մնալ:  Այս ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ տանել: Մեկ անգամ եւս տեղում հանդիպեք բնակիչների հետ, զրուցեք եւ փորձեք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ առաջարկել, որից հետո միայն, եթե բնակիչները կրկին կհրաժարվեն գազիֆիկացման հնարավորությունից, ապա նոր միայն հարցը համարենք փակված»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ