News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հանդիպումը պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի եւ խորհրդի անդամների հետ:

Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին եւ շնորհակալություն հայտնելով համատեղ եւ արգասաբեր աշխատանքի համար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդման խորապատկերում կարեւորել է հասարակական խորհրդի գործունեության շարունակականությունը: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է հասարակական խորհրդի ծավալած գործունեության կարեւորությունը զինված ուժերի համալրման գործընթացում, մասնավորապես զորակոչերի շրջանում:

Ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, աշխատանքային հիմնական ուղղությունները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, ինչպես նաեւ խորհրդի անդամները հավաստիացրել են, որ առաջիկայում եւս իրենց գործունեությունը միտված է լինելու բանակ-հասարակություն կապի առավել սերտացմանը, տարաբնույթ սոցիալ-մշակութային միջոցառումներ կազմակերպելուն, բանակում առկա խնդիրների բարձրաձայնմանը, ինչպես նաեւ զինծառայողների գիտելիքների ու նրանց քաղաքակրթության մակարդակը առավել բարձրացնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ