News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի ԱԳ նախարարությունն իր քաղաքացիներին նախազգուշացրել է տարբեր երկրներում եւ տարածաշրջաններում ահաբեկչության վտանգի մասին: Նախազգուշացումը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ Իսրայելի քաղաքացիներին կտրականապես խորհուրդ չի տրվում այցելել Աֆղանստան, Իրան, Սիրիա, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Իրաք, Եմեն, Լիբիա, Սոմալի եւ Սուդան: Իսկ այն իսրայելցիները, ովքեր այդ երկրներում են, պետք է անհապաղ հեռանան:

Ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակ ունեցող երկրների շարքում են նաեւ Ալժիրը, Ջիբութին, Մավրիտանիան, Թունիսը, Տոգոն, Մալին, Ինդոնեզիան, Կոտ դ՛Իվուարը, Բուրկինա Ֆասոն, Մալայզիան եւ Պակիստանը:

Իսրայելի ԱԳՆ-ն նշել է նաեւ ահաբեկչության սպառնալիքի միջին մակարդակով երկրները: Այլ երկրների թվում, այդ ցուցակում հայտնվել են նաեւ Ադրբեջանը, Թուրքիան, Նիգերիան, Քենիան, Մարոկկոն եւ Օմանը: Իսրայելական արտաքին քաղաքական գերատեսչությունն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել նաեւ այդ երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ