News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի եւ ՃՈ 1-ին գումարտակի 4-րդ դասակի ծառայողները Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Արտյոմ Լ.-ին, որի ճակատի ու մարմնի տարբեր մասերում առկա են եղել կտրած-ծակած վերքեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է խոհանոցային դանակ:

Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 50-ամյա Հնձար Լ.-ն եւ հայտնել, որ «ֆիզիկայի ինստիտուտի» տարածքում իրեն վնասվածքը պատճառել է անհայտ անձը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արտյոմ Լ.-ն եւ Հնձար Լ.-ն վնասվածքները ստացել են Հալաբյան փողոցում միմյանց հետ վիճաբանելիս:

Նրանք հրաժարվել են հաղորդում եւ բացատրություն տալուց:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ