News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան» տոնակատարությանն ընդառաջ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքում կազմակերպել շաբաթօրյակի աշխատանքներ:

Զեկուցվել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների, բակային տարածքների սանիտարական մաքրման նկատմամբ: Նշվել է նաեւ, որ պարբերաբար գույքագրվում են ընդհանուր օգտագործման տարածքներում տեղադրված աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, լրացվում են նորերով: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների կողմից համայնքային գույքի՝ աղբամանների վնասման եւ դրանց անհետացման դեպքերին ու համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ եւ թեք տանիքների վերանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցել է, որ ընդհանուր առմամբ նախատեսված 115 հազար 662 քմ-ից վերանորոգվել է 89 հազար 553 քմ-ը: Բացի այդ,  իրականացվող աշխատանքները վերահսկվում են բնակիչների կողմից: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է տանիքների նորոգման, ինչպես նաեւ նոր շենք-շինությունների կառուցման ընթացքում հատուկ հսկողություն սահմանել տանիքների թիթեղների միանման տեսքի ապահովման նկատմամբ եւ ձեռնարկել համապատասխան քայլեր:

Տպել
Ամենաշատ