Ամերիկյան Local Motors ընկերությունը Չիկագոյում անցկացված International Manufacturing Technology Show (IMTS) ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել է աշխարհում առաջին ավտոմեքենան, որը ստեղծվել է 3D տպիչի օգնությամբ: Շոուի ընթացքում էլեկտրոմոբիլի պատրաստման համար ընկերության ներկայացուցիչները 44 ժամ են ծախսել: Այս մասին գրում է TechSpot-ը:
«Առաջիկա ամիսների ընթացքում մենք հույս ունենք արտադրության ժամանակը կրճատել մինչեւ 24 ժամ եւ պակաս, իսկ դրանից ծախսվող ժամանակը հասցնել 10 ժամի»,- Local Motors-ի գործադիր տնօրեն Ջոն Ռոջերսի խոսքերն է մեջբերում Scientific American հրատարակությունը:
Մեքենան կոչվում է Strati եւ բաղկացած է 40 տարրերից: Ըստ Motor.ru-ի, Strati-ի առավելագույն արագությունը ժամում 64 կմ է:
Local Motors-ը ծրագրում է մինչեւ տարեվերջ սկսել Strati-ի վաճառքը: Մոդելի արժեքը 18-30 հազար դոլար է լինելու՝ կախված մոդիֆիկացիայից: