News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինացի ուսանող Լի Յուանհաոն սկսել է տղամարդկանց համար տակդիրներ վաճառել, հաղորդում է Phoenix New Media-ն: Հիգիենիկ միջոցները դրվում են կոշիկի մեջ, որպեսզի կանխեն տհաճ հոտերի առաջացումը: Լի Յուանհաոն տակդիրները տարածում է Չունցինում գտնվող համալսարանի իր կուրսեցիների շրջանում:

Հաղորդվում է, որ առաջին երկու օրերին չինացի ուսանողին հաջողվել է 600 յուան (մոտ 98 դոլար) վաստակել տակդիրների վաճառքից:

Հիմնական գնորդները համալսարանի առաջին կուրսեցիներն են, որոնք պարտավոր են ռազմական պատրաստության դասընթաց անցնել: Ֆիզիկական մարզումների ժամանակ ուսանողների ոտքերը քրտնում են:

Չինացի ուսանողների շրջանում ոտքի տհաճ հոտից խուսափելու համար կանանց համար նախատեսված տակդիրների կիրառումը լայնորեն տարածված է, սակայն շատերը ամաչում են տակդիրներ գնել սուպերմարկետներից, հաղորդում է Lenta.ru-ն:

Լի Յուանհաոն որոշել էր իր բիզնեսը կազմակերպել դեռ 2013-ին: Անցած մեկ տարում նա մեծ քանակությամբ տակդիրներ է գնել եւ դրանց համար նոր փաթեթավորում մշակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ