News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 16-ին ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ–լեհական քաղաքական խորհրդատվություններ:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ Լեհաստանինը` Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական երկխոսության խորացումը, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը:

Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկեցին հայ-լեհական համագործակցությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ այլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող մշակութային գործընկերությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ