News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ՀՀ-ում 2013թ. սոցիալական դրութան վերաբերյալ զեկույցում հանրակրթական հաստատությունների, այսինքն՝ դպրոցների  վերաբերյալ  առանձին բաժին կա։ Ի՞նչ առաջընթացի ենք հասել այս կարեւոր բնագավառում վերջին տասնամյակում ։ 

10 տարի առաջ աշակերտների թիվը մոտ 1,4 անգամ՝ 141,4 հազար աշակերտով ավելի էր։ Այս ցուցանիշի հետընթացը կարելի է բացատրել  ժողովրդագրության անբարենպաստ վիճակով՝ ծնելիության նվազմամբ, արտագաղթով։ Նաեւ չանտեսենք այն փաստը, որ որոշ ընտանիքներ պարզապես ֆինանսական հնարավորություններ չունեն դպրոցական ծախսերը հոգալու համար։

2001-2002թթ. ուստարում ընտանիքների հետ Հայաստանից հեռացել էր  9,6 հազար աշակերտ, իսկ մեկ տարի անց ցուցաանիշը կրկնակի կրճատվել էր՝ կազմելով  4,7 հազար։ Այնուհետեւ 2003-2004թթ. ուստարում արտահոսքը նվազել էր 3,0 հազարի։ Հաշվետու տարում արտերկիր է մեկնել  մոտ 5,5 հազար աշակերտ։

Ուսումնասիրվող ժամանակահատվածում երկրում հանրակրթական հաստատությունների թիվը կրճատվել է  38 միավորով։ Ընդ որում՝ պետական դպրոցների թիվը նվազել է (50 միավորով), իսկ ոչ պետականներինը՝ աճել (12 միավորով)։ Տոկոսային հարաբերակցությամբ բացասականն այնքան էլ շատ չէ՝ կճատումն «ընդամենը» 3% է։  Հաշվի առնենք նաեւ, որ առկա դպրոցները բնավ էլ լիարժեք ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում։

Իհակե, դրական կողմ էլ կա: Տասնամյակի ընթացքում դպրոցական համակարգիչների հավաքակազմը 3,4  հազարից հասել է մինչեւ 13,0 հազար միավորի: Եթե բազիսային ուսումնական տարում 1 համակարգչին բաժին էր ընկնում 148 աշակերտ, ապա հաշվետու տարում այս ցուցանիշը նվազել է մինչեւ  20 աշակերտի: Այս առաջընթացը կարելի է ողջունել՝ պայմանով, եթե հավաքակազմը բաղկացած է աշխատող համակարգիչներից, իսկ աշակերտներին հասանելի է համակարգչով աշխատելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ