News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մայիսին հայտարարել էր «վարչապետների ակումբ» ստեղծելու մտադրության մասին՝ նշելով, որ ցանկություն ունի նախկին վարչապետներին ներգրավել տնտեսական, քաղաքական գործընթացները քննարկելու գործում:

Պարզվում է՝ ակումբը դեռեւս չի գործում, որովհետեւ մշակվում է դրա կանոնակարգը:

Թերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը եւս մասնակցելու է նախկին վարչապետների հավաքներին, ասաց, թե հիմա ակումբի կանոնակարգի մշակումից հետո միայն կկազմակերպվեն քննարկումները:

Թե ի՞նչն են կանոնակարգելու, Հարությունյանն ասաց, որ այն լինելու է չպարտավորեցնող, վարքագծի կանոններ ենթադրող, փոխհարաբերությունները կարգավորող փաստաթուղթ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ