News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Թանկ հոսանքի տեսակարար կշիռը Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ շարունակում է ավելանալ։ Դա, բնականաբար, մեծացնում է ճնշումը վերջնական սակագների վրա։

Հիշեցնենք, որ հոսանքի վերջին թանկացման հիմնական պատճառներից մեկը դա էր. էժան էլեկտրաէներգիա չլինելու հետեւանքով բաշխիչ ցանցերը ստիպված էին եղել գնել թանկը։ Համակարգում ավելի քան 16 մլրդ դրամի ճեղքված էր գոյացել։ Այն փակելու համար առաջացել էր լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի միակ աղբյուրը դարձավ սակագնի շուրջ 10 տոկոսանոց բարձրացումը։
Թեեւ հոսանքի սակագնի վերջին բարձրացման հիմնական պատճառներից մեկը դարձավ համակարգում թանկ հոսանքի արտադրությունը, այնուհանդերձ նույն միտումը պահպանվում է նաեւ այժմ։ Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ շարունակում է մեծանալ ջերմային կայաններում արտադրվող թանկ հոսանքի քանակը։
Ինչպես հայտնի է, այդ խնդիրն առկա է հատկապես Հրազդանի ջէկ-ի եւ 5-րդ էներգաբլոկի դեպքում։ Վերջին թանկացումից հետո առաջինում հոսանքի սակագինը շուրջ 37, իսկ երկրորդում՝ ավելի քան 40 դրամ է։ Ջերմային կայաններից անհամեմատ էժան է Երեւանի ջէկի սակագինը (18,1 դրամ)։
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության անկումը պահպանվում է նաեւ այս տարի։ Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի յոթ ամիսներին այն կրճատվել է 4,2 տոկոսով։ Ընդ որում, դա տեղի է ունեցել անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 4,3 տոկոսանոց անկման ֆոնին։
   Չնայած էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների անկմանը, այնուհանդերձ ավելացել է ջերմային կայաններում արտադրվող հոսանքի քանակը։ Տարեսկզբի յոթ ամիսներին աճը եղել է 1,6 տոկոս։ Այն շատ ավելի մեծ էր մինչեւ մայիս, երբ նախորդ տարվա հարաբերությամբ ջերմային կայաններն արտադրել էին շուրջ 16 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա։ Նույն ժամանակահատվածում ինչպես հէկ-երում, այնպես էլ ատոմակայանում արտադրության ծավալները նվազել էին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ