News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ թուրք-կիպրոսյան համայնքի ղեկավարությունը պետք է հրաժարվեն իրենց անընդունելի պահանջներից, ներառյալ` ինքնահռչակված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչումը, եթե իսկապես ցանկանում են հասնել Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման, ասված է Կիպրոսի Հանրապետության  պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսի տարածած հայտարարությունում:

Այն արվել է թուրքական զորքերի կողմից զավթված կղզու հյուսիսային տարածք  Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցի կապակցությամբ:  Դավութօղլուն Կիպրոսի հույներին մեղադրել է այն բանի համար, որ Կիպրոսի հիմնախնդիրը մինչ այժմ լուծված չէ: Նա Հունաստանին, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիային եւ ԱՄՆ-ին կոչ է արել ներդրում ունենալ կարգավորման հարցում: Թուրքիայի նոր վարչապետն իր հույն գործընկեր Ատոնիս Սամարասին հրավիրել է Կիպրոսի հարավային հատվածում միասին թեյ խմելու, իսկ այնուհետեւ անցնել հյուսիսային կողմ եւ քննարկել Կիպրոսի հարցը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հունաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասն ի պատասխան հայտարարել է, որ Թուրքիայից է կախված կարգավորման հասնելուն նպաստելող որոշումը, որը, սակայն, անհնար է, «քանի դեռ կղզում շարունակում է մնալ զավթիչ բանակը, քանի դեռ Անկարան անհարգալից է վերաբերվում ՄԻԵԴ-ի դրույթներին, քանի դեռ ընթանում է զավթած տարածքների գաղութականացումը` Թուրքիայից ժամանող վերաբնակեցվածների կողմից, ինչպես նաեւ քանի դեռ թուրք-կիպրական կողմը շարունակում է  ոչ արդյունավետ դիրք զբաղեցնել միջհամայնքային բանակցություններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ