News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 16-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում կայանված ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել ավտովթար. դեռեւս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի 75 TT 700 համարանիշի (վարորդ՝ 42-ամյա Վ. Զ.) եւ «Շեւրոլե» մակնիշի 29 UU 849 համարանիշի (վարորդ՝ Ա. Պ.) ավտոմեքենաները, ինչից Վ. Զ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են «Շեւրոլե» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ դադարեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ