News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին 10 տարիների ընթացքում ամերիկացիների իրանը մոտ 3 սմ-ով ավելացել է, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի նոր հետազոտության արդյունքները:

Եթե 1999-2000թթ. կենտրոնական ճարպակալումից տառապում էր ԱՄՆ-ի բնակչության մոտ 46%-ը, ապա 2011-202թթ. այդ ցուցանիշը հասել է 54%-ի: Այդ ժամանակահատվածում ամերկացիների իրանը միջին 37,6 դյույմից (մոտ 96 սմ) հասել է մինչեւ 38,8 դյույմ (մոտ 99 սմ), փոխանցում է Gazeta.ru-ն:

Հետազոտության համաձայն,  2011-2012թթ. 3 ամերիկուհիներից 2-ը տառապում է ճարպակալումից: Փորձագետները տվյալներն ուսումնասիրել են 19-ից բարձր ավելի քան 32 հազար բնակիչների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ