News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2007 թվականից Վերնիսաժում գործում է «Բանտային արվեստ» տաղավարը, որտեղ պարբերաբար ցուցադրվում ու վաճառվում են դատապարտյալների ձեռքի աշխատանքները: Այս յուրօրինակ տաղավարը խթան է դարձել դատապարտյալների՝ անազատության մեջ օգտակար զբաղմունք ունենալու ու նաեւ բարոյական-հոգեբանական կապը ազատության հետ պահելու համար:

Սեպտեմբերի 16-ին տաղավար էր այցելել  «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Խաչատուր Տոնոյանը: Հիմնադրամի տնօրենի խոսքով` քրեակատարողական վարչության հետ համատեղ դատապարտյալների շրջանում ուսումնասիրվում եւ բացահայտվում են մասնագետներ, որոնց փորձն ու հմտությունը կարելի է կիրառել հետագա ծրագրերում: Վերջին կիսամյակում դատապարտյալների շրջանում զբաղվածություն են ունեցել մոտ 100 հոգի, որոնք հիմնականում ներգրավված են եղել քրեակատարողական հիմնարկներում գործող մեղվաբուծական, արհեստագործական, գյուղատնտեսական աշխատանքներում եւ հացի արտադրամասում:

Նա նշել է նաեւ, որ հիմնադրամն ունի մեծ պոտենցիալ, եւ պատիժը կրելու ընթացում դատապարտյալին հնարավորություն է տրվում մասնագիտություն ստանալ:

«Վերնիսաժի» «Բանտային արվեստ» տաղավարում դատապարտյալների աշխատանքից ստացված վաճառքի հասույթը, համաձայն դատապարտյալի հետ կնքված պայմանագրի, հատկացվում է նրա ընտանիքին կամ փոխանցվում է նրա հաշվեհամարին:  Օրինակ` ձեռագործ գորգերից դատապարտյալի հասույթը կազմում է 3000 ՀՀ դրամ, համրիչներից՝

1000 ՀՀ դրամ, ջութակներից` մոտ 5000 ՀՀ դրամ»,- տեղեկացրել է հիմնադրամի տնօրենը, նշելով, որ գները տատանվում են աշխատանքի որակից եւ չափսից կախված:

Խ. Տոնոյանի փոխանցմամբ` սիրիահայերի հետ համատեղ բնական կանաչ խոտի արտադրություն ծրագիր է իրականացվում (ամառ-ձմեռ), որտեղ էլ հիմնականում օգտագործվելու է դատապարտյալների աշխատուժը: Ընհանուր առմամբ, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը նպատակ ունի զարգացնել քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտը, ու բացի դատապարտյալներին աշխատանքով ապահովելը` նպաստել նաեւ ծառայության  աշխատակիցների մասնագիտական եւ դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ