News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեռեւս օգոստոսի 2-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» համալիրի մոտ տեղի ունեցած հրաձգության եւ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ն եւ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջեւան քաղաքի բնակիչ, «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խ.-ի հետ: 2014թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջեւանատուն» համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ժամանել են նշված համալիր: Քննչական բաժնի պետի տեղակալը եւ ոստիկանության բաժնի պետը` Անդրանիկ Խ.-ից տեղեկանալով Աշոտ Ա.-ի ուղղությամբ նրա կողմից մարտական փափուշտներով լիցքավորված որսորդական «Սայգա» տեսակի ինքնաձիգով շուրջ 30 կրակոցների արձակման մասին` նրան օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու եւ բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն` նախ` որոշել են թաքցնել դեպքը, ապա` դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած, մինչեւ դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը:

Նրանք հրահանգավորել են Անդրանիկ Խ.-ին` դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը եւ ստեղծել կեղծ ապացույցներ: Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել եւ ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո:

2014թ. սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին նույն օրը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ