News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին 100 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում վամպիրներին 25 անգամ ավելի շատ են տեսել, քան կոմս Դրակուլայի հայրենիք Տրանսիլվանիայում, գրում է The Daily Mirror-ը: Այդ մասին հայտարարել է պարանորմալ երեւույթների հետազոտող Լայոնել Ֆենթրոպը:

Նրա խոսքով՝ եթե հայտնի ռումինական շրջանում «արյան անմահ սիրահարներին» հաշվետու ժամանակահատվածում մի քանի անգամ են տեսել, ապա Բրիտանիայում համանման միջադեպերի թվաքանակը կազել է 206: Ինչպես նշել է Ֆենթրոպը,վերջինս Միացյալ Թագավորությունում վամպիրների հետ հանդիպման ընդամենը 1-2 օրինակ էր սպասում գտնել:

Հետազոտությունը իրականացվել է վամպիրների մասին The Strain նոր սերիալի պատվերով: Ֆենթրոպը ուսումնասիրել է պատմական արխիվները, ոստիկանության զեկույցները, ականատեսների հայտարարությունները եւ այլ նյութեր: Ընդհանուր առմամբ, փորձագետը վերջին 100 տարվա ընթացքում տեղեկություններ է գտել ավելի քան 11 հազար պարանորմալ երեւույթերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ