News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան չի ճանաչում սեպտեմբերի 14-ին Ղրիմում կայացած ընտրությունների արդյունքները, ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի ինքնավար հանրապետության ապօրինի միացումը: Այդ կապակցությամբ սեպտեմբերի 14-ին կայացած ընտրությունները մեր երկիրը նույնպես անվավեր է համարում», - ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչությունը մտահոգություն է հայտնել «ղրիմա-թաթարական ժողովրդի կողմից վերջին օրերս Մեջլիսի նկատմամբ ուժեղացող ճնշման առիթով, դատապարտել «Ղրիմի բնիկ ժողովրդի ճնշմանն» ուղղված ցույցերը», եւ կոչ արել դրանց անհապաղ դադարեցնել դրանք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի 85 շրջաններից 84-ում սեպտեմբերի 14-ին միասնական քվեարկություն է տեղի ունեցել: Մարտյան հանրաքվեով ՌԴ-ին միացած Ղրիմում, ռուսական օրենսդրությանը համապատասխան, անցկացվել են խորհրդարանի եւ վարչական մարմինների ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ