News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը շոտլանդացիներին կոչ է արել «ոչ» ասել վաղը՝ սեպտեմբերի 18-ին, կայանալիք Շոտլանդիայի անկախության հանրաքվեին: Նա ասել է, որ պետք չէ բարդացնել «հակամարտություններից տանջված աշխարհի» վիճակը:

ԱՄՆ-ի նախկին նախագահը մինչեւ օրս այս հարցի շուրջ հրապարակային իր տեսակետը չի հայտնել, քանի որ «դա պետք է շոտլանդացիները որոշեն»:

Սակայն, Քլինթոնն, այդուհանդերձ, որոշել է Շոտլանդիայի ժողովրդին կոչ անել պահպանել Միացյալ Թագավորության ամբողջականությունը, քանի որ  Շոտլանդիայի անկախության հռչակման դեպքում ֆինանսական եւ քաղաքական անորոշության հետ կապված ռիսկեր է տեսնում:

«Հույս ունեմ, որ ի կարծիքը կընկալվի բարեկամական ոգով», - հայտարարել է Բիլ Քլիթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ