News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահը մտադիր չէ տեղափոխվել Աթոնելի փողոցում կառուցվող նախագահական նստավայր, հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Վերջինիս տեղեկություններով՝ հուլիսի 21-ի նախագահի վարչակազմը համապատասխան հայտարարությամբ դեմել է կառավարությանը:

«Հուլիսի 21-ին մենք կառավարությանը նամակ ենք ուղարկել, որտեղ հստակ ասվում է, որ նախագահը մտադիր չէ տեղափոխվել Աթոնելի», - հայտարել է նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է «Վրաստան On-line»-ը:

Վրաստանի նախագահի նստավայրը էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում է: Տեղեկություններ են տարածվել, որ նստավայրի ծախսերը կուսումնասիրի խորհրդարանական ֆինանսաբյուջետային կոմիտեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ